«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հովիկ Աբրահամյան. «Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան»

Հովիկ Աբրահամյան. «Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան»
20.12.2014 | 13:24

«Ճիշտ չեք ասում»՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան պնդմանը, թե գազալցակայաններում երեկվա հայտարարությունից հետո գազի գինը չի իջել: Ըստ նրա՝ գազի գինն իջել է, և դրանում համոզվել է իր հանձնարարությամբ բոլոր գազալցակայաններում ստուգումներ անելուց հետո. «Կա 200 դրամ մեծ մասսան, որևէ գին 230 չկա, կա 210 և 200»,-նշեց նա:
Հարցին, թե ովքեր են պատժվելու անհարկի թանկացումների համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Կներկայացվի մեզ, մենք գնահատական կտանք, մենք դեռևս կոնկրետ փաստ չունենք, բայց պարոն Շաբոյանի հետ այսօր էլ եմ խոսել, կներկայացնեն: Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան»:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ